Logo

Սիլեսեն․ «Երբ մարզվում ես Մեսիի հետ, քեզ կարող ես զգալ անօգնական ու կասկածել որակներիդ վրա»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 26.07.2019ՍՊՈՐՏ
190130JMF1428 - Սիլեսեն․ «Երբ մարզվում ես Մեսիի հետ, քեզ կարող ես զգալ անօգնական ու կասկածել որակներիդ վրա»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:19

-

-

«Վալենսիայի» դարպասապահ Յասպեր Սիլեսենը վերհիշել է «Բարսելոնայում» անցկացրած ժամանակաշրջանը:

«Չէի ասի, թե կարոտում եմ «Բարսելոնան»: Ընդամենը 3 շաբաթ է, ինչ նոր ակումբում եմ, բայց «Վալենսիայում» ունեմ այն ամենը, ինչ անհրաժեշտ է: «Բարսայում» խաղաժամանակ չէի ստանում: Տեր Շտեգենը հիանալի դարպասապահ է, որն ավելի ու ավելի լավն է դառնում:

«Բարսելոնայում» 3 տարի եմ անցկացրել, սակայն, կարելի է ասել, չեմ խաղացել: Ցանկանում եմ հանդիպումների մասնակցել, այլ ոչ թե ամեն օր պարզապես մարզվել: «Վալենսիա» տեղափոխվելն ինձ համար քայլ առաջ է:

Մեսիի հետ մարզումներն օգնո՞ւմ են կատարելագործվել որպես դարպասապահ․ երբեմն՝ այո, երբեմն՝ ոչ այդքան (ժպտում է՝ խմբ․): Մեսին Մեսի է: Նրա հետ մարզվելը քեզ որոշ առումներով կարող է ավելի լավը դարձնել, սակայն միաժամանակ քեզ կարող ես զգալ փոքր-ինչ անօգնական ու կասկածել որակներիդ վրա»,- Սիլեսենի խոսքերը մեջբերում է AS-ը:

«Բարսելոնան» բանակցում է Դորտմունդի «Բորուսիայի» հետ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա