Logo

Աղբյուր. «Ատլետիկոն» դիտարկում է Սիմեոնեին փոխարինելու տարբերակը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:03 / 18.02.2022ՍՊՈՐՏ
null

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի ապագայի հարցն անորոշ է:

Ինչպես հաղորդում է Cadena Ser-ը, արգենտինացի մասնագետը, որը մադրիդյան թիմում աշխատում է 2011 թվականից, զգում է, որ ակումբի ոչ բոլոր ղեկավարներն են սատարում իրեն: Այս հանգամանքը Սիմեոնեին ստիպում է անհանգստանալ ապագայի վերաբերյալ:

«Ատլետիկոյում» վստահ են 51-ամյա մարզչի մասնագիտական որակների վրա, սակայն կարծում են, որ նա «կորցրել է կապը հանդերձարանի հետ»:

Իրավիճակն ավելի է սրվել «Լևանտեից» կրած տնային պարտությունից հետո (0:1):  Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբը նախնական բանակցություններ է վարում այլ մարզիչների հետ:

Հավելենք, որ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Ատլետիկոն» զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա