Logo

Սիմեոնեն ասել է՝ որն է իր հաջողության գրավականը «Ատլետիկոյում»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:33 / 25.01.2022ՍՊՈՐՏ
null

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է իր ապագայի և հաջողության բանաձևի մասին:

«Օրերից մի օր ստիպված կլինեմ հեռանալ: Ամեն ինչ սկիզբ ու վերջ ունի: Հույս ունեմ՝ դա ճիշտ և արդար կլինի երկու կողմի համար էլ:  Չեմ կարծում, թե լրացուցիչ ճնշում է, որ սիրում և երկրպագում եմ այս թիմին: Վստահեցնում եմ՝ երբեք բարձր չեմ դասել ֆուտբոլիստի անհատականությունը: Ընտրում եմ այն տղաներին, ովքեր կարող են առաջադրանք կատարել և օգուտ բերել»,- Սիմեոնեի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հավելենք, որ 51-ամյա արգենտինացու պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ:

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Ատլետիկոն» զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը՝ ակտիվում ունենալով 36 միավոր: 
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա