Logo

Սիմեոնե. «Հիանում եմ Անչելոտիով»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:15 / 09.05.2022ՍՊՈՐՏ
null

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մադրիդյան դերբիում հաղթելուց հետո իր հիացմունքն է արտահայտել «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նկատմամբ։

«Հանդիպումների վերջում ես ողջունել եմ նաև այնպիսի մարզիչների, ինչպիսիք են Խոսեպ Բորդալասը և Մարսելինո Գարսիա Տորալը:

Ես հիանում եմ Անչելոտիով. ինձ զարմացնում է, որ նա պարտությունների ժամանակ իրեն պահում է ճիշտ այնպես, ինչպես հաղթանակների ժամանակ»,- «Ատլետիկոյի» մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ասել է Սիմեոնեն հետխաղյա ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք՝ Լա լիգայի 35-րդ տուրում «Ատլետիկոն» 1:0 հաշվով հաղթել է նորընծա չեմպիոն «Ռեալին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա