Logo

Սիմեոնեն՝ «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտության մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:26 / 06.04.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին խաղի արդյունքը (0:1):

«Լավ խաղ էր հիանալի թիմի հետ, որը շատ լավ ֆուտբոլ է ցուցադրում և հաջողության է հասնում փայլուն անհատների շնորհիվ:

Մենք ցանկանում էինք ամուր պաշտպանվել ու հակագրոհել։ Առաջին խաղակեսում մեզ համար դժվար էր հարձակվել, թեև նրանք նույնպես չկարողացան սպառնալ մեր դարպասին։ Երկրորդ խաղակեսում նրանք կարողացան գոլային պահ ստեղծել:

Նրանք դաշտից հանում են են 3 հիանալի խաղացողի և նրանց տեղը դաշտ դուրս բերում այլ հիանալի տղաների:

Մենք նույնպես ցանկանում էինք հաղթել այս խաղում։ Հնարավոր է՝ նրանք աշխարհի լավագույններն են. միշտ նույն կերպ են խաղում:

Մենք մի փոքր կփոխենք մեր խաղը. Մենք խոնարհաբար կպայքարենք մեր ուժերի ներածին չափով»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Պատասխան խաղը կկայանա Մադրիդում ապրիլի 13-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա