Logo

Սիմեոնեն՝ իր ապագայի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:21 / 16.05.2022ՍՊՈՐՏ
Diego Simeone

«Ատլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հայտարարել է, որ չի պատրաստվում մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ մադրիդյան թիմից:

«Ասելու բան չկա։ Մի՛ անհանգստացեք. մենք, ինչպես միշտ, այստեղ ենք լինելու»,- Marca-ի հաղորդմամբ՝ ասել է մարզիչը՝ պատասխանելով մադրիդյան ակումբում իր ապագայի վերաբերյալ հարցին։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ «Ատլետիկոյի» ղեկավարությունը ոչ մի մարզչի հետ կապ չի հաստատել, ակումբը վստահում է Սիմեոնեին: Հիշեցնենք՝ Դիեգոն մադրիդյան թիմը գլխավորել է 2011 թվականին, որի հետ նվաճել է 8 տիտղոս:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա