Logo

Սիմեոնեն ասել է՝ որն էր «Ատլետիկոյի» գլխավոր խնդիրը 2021/22 մրցաշրջանում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
15:24 / 22.05.2022ՍՊՈՐՏ
null

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ամփոփել է մրցաշրջանը՝ մատնանշելով իր թիմի գլխավոր խնդիրը:

«Ընթացիկ մրցաշրջանում թիմը շատ տուժեց կենտրոնական պաշտպանների վնասվածքների պատճառով: Սա կարող է արդարացում թվալ, սակայն, իրոք, այդպես է: Չգիտեի՝ ինչպես լուծել խնդիրը»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:

Լա լիգայի վերջին տուրում «Ատլետիկոն» արտագնա խաղում մրցելու է «Ռեալ Սոսյեդադի» հետ: Հանդիպումն սկսվելու է 23:55-ին:

37-րդ տուրից հետո Սիմեոնեի սաներն զբաղեցնում են Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը (68 միավոր):
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա