Logo

Սիմեոնեն՝ չեմպիոնական միջանցքի մասին. «Հարգում ենք «Ռեալին», բայց «Ատլետիկոյի» երկրպագուներին՝ ավելի շատ»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
16:35 / 07.05.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է «Ռեալի» համար չեմպիոնական միջանցք չբացելու ակումբի որոշումը։

«Նման պահերը միշտ շատ հարցերի ու վեճերի տեղիք են տալիս, բայց ակումբն արդեն հայտարարություն է տարածել՝ շնորհավորելով «Ռեալի» մարզիչներին, ֆուտբոլիստներին ու աշխատակիցներին։

Հարգում ենք «Ռեալին», բայց «Ատլետիկոյի» երկրպագուներին՝ ավելի շատ»,- Սիմեոնեի խոսքն է հաղորդում Mundo Deportivo-ն։

Ավելի վաղ «Ատլետիկոն» հայտարարել էր, որ թիմի ֆուտբոլիստները մտադիր չեն «Ռեալի» համար չեմպիոնական միջանցք բացել։

Անչելոտի. «Մենք՝ իտալացիներս, այդ ամենին սովոր ենք»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա