Logo

Սիմեոնեի նոր անակնկալը, որի միջոցով ցանկանում է «Ատլետիկոյին» դարձնել Իսպանիայի չեմպիոն

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 30.11.2020ՍՊՈՐՏ
skysports diego simeone atletico madrid 4499113 - Սիմեոնեի նոր անակնկալը, որի միջոցով ցանկանում է «Ատլետիկոյին» դարձնել Իսպանիայի չեմպիոն
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:51

-

-

Երբ արդեն թվում է, թե Դիեգո Սիմեոնեն այլևս չի կարող ոչ ոքի զարմացնել, արգենտինացին ինչ-որ նոր բան է մոգոնում:

Մադրիդյան ակումբը վերջին շրջանում հաջողությամբ է հանդես գալիս Լա լիգայում, ինչի շնորհիվ այժմ կորցրած միավորներով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը. «հնդկացիները» 9 խաղում վաստակել են 23 միավոր, երկրորդն են մրցաշարային աղյուսակում՝ մեկ միավորով զիջելով առաջատար «Ռեալ Սոսյեդադին», բայց 2 խաղ ավելի քիչ են անցկացրել:

Վերջին շրջանում «ատլետների» հաջողության հիմնական գրավականներից մեկը Սիմեոնեի մարտավարական նոր գաղափարներն են, ավելի կոնկրետ՝ սխեմայի փոփոխությունը. արգենտինացի մասնագետը դասական 4-4-2-ից անցում են կատարել երեք կենտրոնական պաշտպանով տակտիկային՝ 3-5-2: «Ատլետիկոն», որ այս մրցաշրջանում սովորականից շատ էր գոլ բաց թողնում, վերջին 3 խաղում դարպասը անառիկ է պահել: Բացի դա, 3 պաշտպանով խաղը մադրիդցիների թույլ է տալիս խաղալ առանց հենակետայինի ու կիսապաշտպանների ավելի ազատ տեղաշարժով:

Հարձակման գծում Սիմեոնեի թիմն ակտիվացել է հատկապես եզրերով. Տրիպիեն, Կարասկոն, Լոդին իրենցից մեծ վտանգ են ներկայացնում. բավական լավ տպավորություն է թողնում նույնիսկ Լեմարը: Լուիս Սուարեսի ու Դիեգո Կոստայի վերադարձից հետո «Ատլետիկոն» կարող է վստահելի պաշտպանությանն ավելացնել նաև բավական արդյունավետ հարձակում: Այս մրցաշրջանում «Ատլետիկոն», կարծես, գնալու է մինչև վերջ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա