Logo

Սիմեոնեն բացատրել է Ֆելիշի և Ազարի տրանսֆերների տարբերությունները

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 11.10.2019ՍՊՈՐՏ
15408160568047 - Սիմեոնեն բացատրել է Ֆելիշի և Ազարի տրանսֆերների տարբերությունները
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:48

-

-

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է իր թիմի իրավիճակի մասին ու անդրադարձել տրանսֆերներին:

«Ես դժգոհ չեմ թիմում տիրող իրավիճակից: Վատ չենք մեկնարկել մրցաշրջանը: Թիմն ավելի լավ է խաղում, քան նախորդ տարիներին, պաշտպանությունից հարձակում անցումներն ավելի լավ են ստացվում, բայց մեզ պակասում է գրոհների լավ եզրափակումը:

Չի կարելի ասել, որ Ֆելիշի և Ազարի տրանսֆերները նույնն են: Այո՛, երկու ֆուտբոլիստների համար էլ վճարվեց 120 միլիոն եվրո, բայց Ազարը գրեթե 30 տարեկան է, իսկ Ֆելիշը՝ 19: Պետք չէ մոռանալ, սակայն, որ Ֆելիշը դեռ զարգանալու շատ տեղ ունի», – արգենտինացու խոսքերն է փոխանցում Marca-ն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա