Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Ատլետիկո» – «Լիվերպուլ»(2-3) խաղից հետո «հնդկացիների» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն չի սեղմել մրցակցի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի ձեռքը՝ խաղի ավարտն ազդարարող սուլիչի ձայնից անմիջապես հետո վազելով դեպի հանդերձարան:
No handshake between Simeone and Klopp as the Reds edge Atletico in a five-goal thriller! 😮💨
FT: Atletico 2-3 Liverpool pic.twitter.com/V4yYMxCPfr
— Football on BT Sport (@btsportfootball) October 19, 2021
ԿԼՈՊԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ
«Մեզ դա դուր չի գալիս, բայց, այո՛, իրավիճակը պարզ է: Ես ցանկանում եմ սեղմել նրա ձեռքը: Ոչ նրա պահվածքը, ոչ էլ իմ արձագանքը «թույն» չես կարող համարել: Հաջորդ անգամ մենք անպայման ձեռքսեղմում կունենանք: Ակնհայտ էր, որ նա զայրացած է, բայց ոչ թե ինձ, այլ խաղի վրա: Ոչինչ ավելին»,- BBC Sport-ը մեջբերում է Կլոպի խոսքը:
ՍԻՄԵՈՆԵԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ
«Խաղերից հետո ձեռքսեղմումներն ինձ դուր չեն գալիս: Չեմ կարծում, որ դա հիանալի է, սակայն ես այդպես եմ մտածում: Կարող եմ ասել, որ չեմ կիսում այդ մշակույթը: Բայց հաջորդ անգամ, երբ տեսնեմ Կլոպին, ես անպայման կողջունեմ նրան»,- Marca-ն մեջբերում է Սիմեոնեի խոսքը:
Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո