Logo

Սիմեոնեն կարող է գլխավորել «Ինտերը»

13:58 / 07.03.2023ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարող է գլխավորել Միլանի «Ինտերը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, հայտնում է TodoFichajes-ը:

Իտալիայի փոխչեմպիոնի ղեկավարությունն այս պահին չի դիտարկում թիմը գլխավորող Սիմոնե Ինձագիի պաշտոնանկության հարցը, սակայն վերջնական որոշում կկայացնի՝ հաշվի առնելով մրցաշրջանի ամփոփիչ արդյունքները:

Հիշեցնենք, որ Դիեգո Սիմեոնեն «Աթլետիկոն» մարզում է 2011 թվականից, և վերջին շրջանում խոսակցություններ կան, որ մրցաշրջանի ավարտին պատրաստվում է հեռանալ մադրիդյան թիմից: 52-ամյա մասնագետը ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում «Ինտերում» խաղացել է 1994-1997 թվականներին:

Իսպանիայի առաջնության 24 տուրերում «Աթլետիկոն» վաստակել է 45 միավոր և երրորդն է, իսկ «Ինտերն» Ա Սերիայի 25 խաղից հետո 50 միավորով երկրորդ տեղում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա