Logo

Սիմեոնեն նշել է՝ ով է աշխարհի լավագույն դարպասապահը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 27.10.2019ՍՊՈՐՏ
Capture 38 - Սիմեոնեն նշել է՝ ով է աշխարհի լավագույն դարպասապահը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:48

-

-

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Լա լիգայի 10-րդ տուրում Բիլբաոյի «Ատլետիկի» նկատմամբ տոնած հաղթանակի փաստը (2-0):

«Մեր թիմը պետք է շարունակի կատարելագործվել ու խաղալ նույն տեմպով, ինչ երկրորդ խաղակեսում էր: Շատ լավ հանդես եկանք հզոր մրցակցի դեմ խաղում:

Յան Օբլակն աշխարհի լավագույն դարպասապահն է, դրանում ոչ մի կասկած չունեմ: Նա ավելի ու ավելի լավն է դառնում, բայց «Ատլետիկոն» էլ նրան օգնում է փայլել:

Մենք 3 անընդմեջ «մեծ» խաղ ենք անցկացրել: Հեշտ չէ սկզբից «Վալենսիայի» դեմ մրցելը, հետո Չեմպիոնների լիգայում ելույթ ունենալը, իսկ հետո կրկին առաջնությունում հանդես գալը: Մենք խաղում ենք յուրաքանչյուր 3 օրը մեկ ու հարկավոր է պահպանել մարտական ոգին»,- Սիմեոնեի խոսքերը մեջբերում է AS-ը:

«Ատլետիկոն», միավորների քանակը հասցնելով 19-ի, Պրիմերայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: Մադրիդյան թիմն առաջնության 11-րդ տուրում հոկտեմբերի 29-ին հյուրընկալվելու է «Ալավեսին»:

Սիմեոնե. «Հպարտ եմ, որ «Ատլետիկոյի» ունի լավագույն երկրպագուներն Իսպանիայում»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա