Logo

Սիմեոնեն զայրացած է․ Ռամոսը հայհոյել է մրցավարին, բայց մնացել անպատիժ

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 29.09.2019ՍՊՈՐՏ
0 Atletico Madrid vs Real Madrid Spain 28 Sep 2019 - Սիմեոնեն զայրացած է․ Ռամոսը հայհոյել է մրցավարին, բայց մնացել անպատիժ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:49

-

-

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Իսպանիայի Լա լիգայի 7-րդ տուրում կայացած մադրիդյան դերբիում գրանցված գոլազուրկ ոչ-ոքիից հետո անդրադարձել է խաղի գլխավոր մրցավար Խոսե Լուիս Գոնսալես Գոնսալեսի աշխատանքին:

Ինչպես հաղորդում է AS պարբերականը, արգենտինացի մասնագետին դուր չի եկել այն, որ մրցակից թիմի ավագ Սերխիո Ռամոսը հայհոյել է մրցավարի օգնականներից մեկին, բայց դրա համար ոչ մի պատիժ չի ստացել: Ըստ պարբերականի՝ «Ատլետիկոյում» ունեցած աղբյուրի՝ պաշտպանն իսպաներենով ասել է․ «Անառակի որդի»:

Դեպի խաղադաշտ տանող թունելային հատվածում հետագայում որոշակի բախումներ են տեղի ունեցել:

Սիմեոնեն մրցավեճից հետո ասել է․ «Այն, ինչ տեղի ունեցավ խաղադաշտում, մնաց այնտեղ: Մրցավարի օգնականը գիտի՝ ինչ է ասել Ռամոսը»:

«Ռեալը», միավորների քանակը հասցնելով 15-ի, գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, իսկ «Ատլետիկոն», իր ակտիվում ունենալով 14 միավոր, եզրափակում է լավագույն եռյակը:

Զիդան․ «Մենք ավելիին էինք արժանի, քան 1 միավորն է»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա