Logo

Սիմոն Մարտիրոսյանը շնորհավորում է Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ և վստահեցնում՝ իր նպատակները չեն փոխվել

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:46 / 06.04.2022Հարցազրույցներ
Բացառիկ
Սիմոն Մարտիրոսյան

Այսօր Սպորտի միջազգային օրն է, որը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ նշվում է 2013 թվականից և պաշտոնապես կոչվում է Սպորտի միջազգային օր՝ հանուն զարգացման և խաղաղության։ Այդ առիթով VNews-ի հետ զրույցում մարզաշխարհին շնորհավորել է Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ռեկորդակիր, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը։

«Այսօր լավ օր է։ Բոլոր մարզիկներին առաջին հերթին մաղթում եմ առողջություն և հաջողություն կյանքում ու սպորտում։ Համախմբվե՛նք ընդհանուր գաղափարի շուրջ և միահամուռ ջանքերով զարգացնենք հայրենի սպորտը»,- VNews-ի թղթակցին ասաց Սիմոն Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ իր անձնական նպատակները մնում են անփոփոխ. «Պայքարելու եմ աշխարհի չեմպիոնի կոչման համար և, իհարկե, մտադիր եմ լավագույնս ներկայանալ առաջիկա Օլիմպիական խաղերին։ Ամեն ինչ դեռ առջևում է։ Օլիմպիական քաշային կարգերի փոփոխությունը որևէ կերպ չի խախտել իմ ծրագրերը. շարունակելու եմ հետամուտ լինել նպատակիս իրականացմանը։ Վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»։

25-ամյա մարզիկը նշեց նաև, որ արդեն բուժել է վնասվածքները և հագեցած ու որակյալ մարզումներ է անցկացնում։ Նա վստահեցրեց, որ միանշանակ լավ մարզավիճակում է մոտենալու Եվրոպայի առաջնությանը։

Ընթերցեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա