Logo

Ինձագի. «Ռոման» որակյալ կազմով ուժեղ թիմ է»

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:56 / 09.02.2022ՍՊՈՐՏ
Սիմոնե Ինձագի

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Իտալիայի գավաթի քառորդ եզրափակիչ փուլում «Ռոմայի» նկատմամբ իր թիմի հաղթանակից (2։0) հետո դրական է արտահայտվել ոչ միայն իր սաների, այլև մրցակցի մասին։

«Կարծում եմ՝ տղաները լավ խաղացին. հեշտ խաղ չէր։ «Ռոման» որակյալ կազմով ուժեղ թիմ է։ Մենք վաստակեցինք մրցաշարում առաջխաղացման իրավունքը, թեպետ որոշ դրվագներում դժվարությունների բախվեցինք։ Եկե՛ք հիշենք, որ պետք է հաշվի առնենք նաև մրցակցին։ Հանդիպել էինք ուժեղ մրցակցի և հրաշալի մարզչի։ Անչափ ուրախ եմ հաղթանակի համար»,- SportMediaset-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ինձագին։

Այդ խաղում «Ինտերը» հաղթեց Էդին Ջեկոյի (2-րդ րոպեին) և Ալեքսիս Սանչեսի (68) խփած գոլերի շնորհիվ։ Տարբեր պարբերականներ «Ռոմայի» կազմում ամենաբարձր գնահատականի են արժանացրել Հենրիխ Մխիթարյանին։ Կիսաեզրափակիչում «Ինտերը» մրցելու է «Միլան» - «Լացիո» զույգի հաղթողի հետ։ Իտալիայի գործող գավաթակիրն է «Յուվենտուսը»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա