Logo

«Միշտ եղել եմ Մխիթարյանի երկրպագուն». Ինձագի

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
21:18 / 05.07.2022Հայկական ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մինչմրցաշրջանային պատրաստությանը նախորդած ասուլիսին բարձր է գնահատել թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի որակները:

«Ես միշտ եղել եմ Մխիթարյանի երկրպագուն: Երբ հանդիպել եմ նրան, միշտ դժվարություններ է ստեղծել ինձ համար: Նրա օգնությամբ մենք ավելի լավը կդառնանք»,- SempreInter-ի հաղորդմամբ՝ ասուլիսին ասել է թիմի գլխավոր մարզիչը:

Ակումբի գլխավոր գործադիր տնօրեն Բեպե Մարոտան էլ, խոսելով Դիբալայի հնարավոր ձեռքբերման մասին, ասել է. «Դիբալան, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, մեզ համար հնարավորություն է: Ամեն դեպքում մենք ամբողջ ուժով կենտրոնացել ենք հարձակողական թիմ կառուցելու վրա և ունենք բարձրակարգ ֆուտբոլիստներ: Արդեն մարզիչը պետք է լավագույնս օգտագործի նրանց որակները, որքան էլ ես Դիբալայի տաղանդի մեծ երկրպագուն լինեմ»:

Հիշեցնենք՝ 33-ամյա Մխիթարյանը «ներաձուրիների» շարքը համալրել է ազատ գործակալի կարգավիճակով հուլիսի 1-ին: Հայ կիսապաշտպանը թիմի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա