Logo

Արտյոմ Սիմոնյանը Գալոյանի և Սարգսյանի «Վելեսի» դեմ խաղում դարձել է գոլի ու ասիստի հեղինակ (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:28 / 18.04.2022ՍՊՈՐՏ
Արտյոմ Սիմոնյան

Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի՝ ՖԱԼ-ի 33-րդ տուրում «Վելեսը» Մոսկվայում ընդունել է «Վոլգարին» և պարտվել 0:2 հաշվով:

Աստրախանի թիմի կազմում գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել հայ կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը:

23-րդ րոպեին Սիմոնյանն օգնել է հաջողության հասնել Ստեֆանովիչին, իսկ 37-րդ րոպեին 11-մետրանոց նշակետից վրիպելուց հետո 2-րդ հարվածով դարձել է գոլի հեղինակ:

  • Սիմոնյանի գոլային փոխանցման տեսանյութը
  • Սիմոնյանի գոլի տեսանյութը

«Վելեսի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել են Հայաստանի հավաքականի նորեկ Արթուր Գալոյանը և Գևորգ Սարգսյանը:

Սիմոնյանը նույնպես մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

«Վելեսը» 46 միավորով 11-րդն է, իսկ «Վոլգարը» 37 միավորով 16-րդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա