Logo

Աղբյուր. Արտյոմ Սիմոնյանը փորձաշրջան կանցնի ՌՊԼ-ի թիմում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:10 / 16.06.2022ՍՊՈՐՏ
Արտյոմ Սիմոնյան

Աստրախանի «Վոլգարի» հարձակողական ոճի կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը փորձաշրջան կանցնի Մոսկվայի «Տորպեդոյում»՝ հայտնում է ռուս լրագրող Սերգեյ Իլևը:

Աղբյուրի տեղեկություններով՝ «Վոլգարը» դեմ չէ հայ կիսապաշտպանին բաց թողնել «Տորպեդո»:

Նշենք՝ «Տորպեդոն» հաղթող է դարձել Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի (ՖԱԼ) 2021/2022 մրցաշրջանում և նվաճել ՌՊԼ-ի ուղեգիր:

Սիմոնյանի՝ «Վոլգարի» հետ պայմանագիրը գործում է մինչև հունիսի 30-ը: ՖԱԼ-ի ավարտված մրցաշրջանում Արտյոմ Սիմոնյանն անցկացրած 28 խաղում խփել է 9 գոլ, կատարել 5 ասիստ: Հայաստանի հավաքականի թեկնածուն ճանաչվել էր «Վոլգարի» 2021/2022 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա