Logo

Սիմոն Իսրայելյանի հուշամրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը (ֆոտո, տեսանյութ)

19:42 / 06.03.2023Հայկական ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երևանի «Ուրարտուի» մարզաբազայում շարունակվում է ակումբի երկարամյա աշխատակից, արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Սիմոն Իսրայելյանի հիշատակին նվիրված հուշամրցաշարը։

8 թիմերի մասնակցությամբ մրցաշարի կիսաեզրափակիչում Հայաստանի լրագրողների հավաքականը կմրցի «Վետերան ֆուտբոլիստների» հետ, իսկ եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն «Ուրարտու-վետերաններ» և «Ուրարտու-մարզիչներ» թիմերը։

Vivaro Media, Meditech Group, «Արտիստներ» և «Զինվորի տուն» թիմերը պարտվել են քառորդ եզրափակիչում և կպայքարեն 5-8-րդ տեղերի համար։

Սիմոն Իսրայելյանի հուշամրցաշարն անցկացվում է երկրորդ տարին անընդմեջ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա