Logo

Սիմոն Մարտիրոսյան. «Մինչև հիմա չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ»

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 14.11.2018ՍՊՈՐՏ
Simon Martirosyan 5 - Սիմոն Մարտիրոսյան. «Մինչև հիմա չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ»

Աշխարհի առաջնության նորընծա չեմպիոն ու ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը կիսվեց տպավորություններով և շեշտեց, որ ձգտելու է ավելի մեծ բարձրունքներ նվաճել:

«Որպես այդպիսին դժվարություններ չեմ ունեցել, վնասվածք չեմ ստացել: Ինձ առաջ խնդիր էր դրված ոսկե մեդալով վերադառնալ Եվրոպայի երիտասարդական ու աշխարհի առաջնությունից և ես արեցի դա: Դրա համար մենք ամբողջ տարի մարզվել ենք:

Ինձ համար աշխարհի առաջնության հաղթող դառնալը երազանք է եղել: Մինչև հիմա չեմ գիտակցում, որ նման հաջողության եմ հասել: Երբ մարդիկ փողոցում մոտենում են ու շնորհավորում են, նոր հասկանում եմ այդ ամենը»,-ասաց Սիմոն Մարտիրոսյանը:

Փաշիկ Ալավերդյան. «Հաջորդ նպատակս մի քանի աշխարհի չեմպիոն տալն է»

Մանրամասն՝ տեսանյութում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա