Logo

Սիմոն Մարտիրոսյանը՝ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (տեսանյութ)

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 03.08.2021ՍՊՈՐՏ
A59A0590Simon Martirosyan Olympics 2020 - Սիմոն Մարտիրոսյանը՝ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (տեսանյութ)

Տոկիոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերում ծանրամարտի 109 կգ քաշային կարգում փոխչեմպիոն դարձավ Սիմոն Մարտիրոսյանը:

Պոկում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրեց 195 կգ: Դա Օլիմպիական խաղերի նոր ռեկորդ է:

Հրում վարժությունում Սիմոնի ցուցանիշը 228 կգ էր: Ընդհանուր 423 կգ ցուցանիշով Մարտիրոսյանը գրավեց երկրորդ տեղը:

Հայ ծանրորդը վերջին երկու մոտեցումներում չկարողացավ հրել 238 կգ ծանրաձողը:

Ոսկե մեդալը նվաճեց ուզբեկ Ակբար Ջուրաևը:

Հիշեցնենք, որ Մարտիրոսյանն արծաթե մեդալ էր նվաճել նաև Ռիո-2016-ում:

 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա