Logo

Սիմոնե Ինձագի. «Արժանի ենք եզրափակիչում լինելուն»

13:15 / 27.04.2023Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ դուրս գալը:

«Հրաշալի երեկո, շատ արդար խաղ, երկու թիմերն էլ ինտենսիվ խաղացին առաջին րոպեից մինչև վերջինը: Ակնհայտ է, որ իմ թիմը երկու հանդիպումից հետո արժանի է եզրափակիչում լինելուն։ Մենք շատ գոհ ենք, քանի որ ցանկանում էինք ամեն գնով վերադառնալ Հռոմ։

Այս մրցաշրջանում մնացել է 10 հանդիպում, հուսով ենք, որ դուրս կգանք նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Խաղադաշտում ոչ մի սանտիմետր չզիջեցինք ուժեղ մրցակցին։ Լավ տպավորություններ ունեմ հանդիպումից։

Ես և Ալեգրին շատ ենք հարգում միմյանց, մեր ճանապարհները երկար տարիներ խաչվել են։ Նա շնորհավորել է ինձ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու կապակցությամբ»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Sport Mediaset-ը:

Հիշեցնենք, որ Իտալիայի գործող գավաթակիրը կիսաեզրափակիչի պատասխան խաղում տանը 1-0 հաշվով հաղթել էր Թուրինի «Յուվենտուսին»: Դիմակայության առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1-1: Ինձագիի գլխավորած թիմը եզրափակիչում կմրցի «Ֆիորենտինա» - «Կրեմոնեզե» զույգի հաղթողի հետ: «Ֆիորենտինան» կիսաեզրափակիչի առաջին խաղում հաղթել է 2-0 հաշվով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա