Logo

Սիմոնե Ինձագի. «Արժանիորեն դուրս եկանք կիսաեզրափակիչ»

13:28 / 20.04.2023Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալը:

«Մենք շատ ուրախ ենք։ Կարևոր երեկո էր մեր ակումբի յուրաքանչյուր անդամի համար։ Մենք հիանալի հանդիպում անցկացրինք և արժանի էինք ընդհանուր հաղթանակի: Արժանիորեն դուրս եկանք կիսաեզրափակիչ: Մենք երազեցինք այդ մասին և հասանք մեր նպատակին։ Ես ուրախ եմ տղաների և նրանց անցած ճանապարհի համար։

«Բավարիայի» և «Բարսելոնայի» հետ հայտնվեցինք շատ բարդ խմբում, բայց մեզ լավ դրսևորեցինք։ Երկրպագուները նույնպես մեզ շատ օգնեցին։ Աշխատում ենք ամեն օր նման պահերի համար»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Ինտերը» քառորդ եզրափակիչում հաղթահարել էր Լիսաբոնի «Բենֆիկայի» արգելքը (2-0, 3-3) և 13 տարի անց կրկին դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Իտալիայի չեմպիոնի «Միլանի» հետ: Դիմակայության առաջին խաղը տեղի կունենա մայիսի 10-ին, իսկ պատասխան խաղը՝ մայիսի 16-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա