Logo

Սիմոնե Ինձագի. «Կասկածներ ունեմ մեկնարկային կազմի հետ կապված»

10:59 / 14.03.2023ՍՊՈՐՏ
null

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին բացատրել է «Սպեցիայից» կրած պարտությունն (1-2) ու խոսել պորտուգալական «Պորտուի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղի մասին:

«Դիտել ու վերլուծել ենք «Սպեցիայի» դեմ խաղը: Նման պարտություններ կարող են պատահել 500 խաղը մեկ: Դա արդեն անցյալում է, իսկ հիմա պետք է մտածել ապագայի մասին:

Կասկածներ ունեմ մեկնարկային կազմի հետ կապված «Պորտուի» դեմ խաղում: Շկրինիարը բաց է թողել երկու շաբաթ, պետք է գնահատեմ՝ ինչ վիճակում է: Կասկածներ կան նաև Լուկակուի հարցում: Կորեան վերականգնվել է վնասվածքից:  

Մրցավար Շիմոն Մարցինյակը գերազանց հանդիպում անցկացրեց, երբ արտագնա խաղում մրցում էինք «Բարսելոնայի» հետ (3-3): Նա այդ օրն ինձ արդարացի հեռացրեց: Վստահ եմ՝ հիանալի կաշխատի նաև այս խաղում»,- Ինձագիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված է միլանյան գրանդի հայտացուցակում: «Պորտու» - «Ինտեր» հանդիպումը կմեկնարկի մարտի 14-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերին, ու կցուցադրվի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա