Logo

Սիմոնե Ինձագին զրուցել է Լուկակուի հետ

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 31.05.2021ՍՊՈՐՏ
1302151769.0 - Սիմոնե Ինձագին զրուցել է Լուկակուի հետ

«Ինտերի» գլխավոր մարզչի հիմնական թեկնածու Սիմոնե Ինձագին զանգահարել է թիմի հարձակվող Ռոմելու Լուկակուին՝ հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մարզիչն ասել է բելգիացի հարձակվողին, որ չնայած անգլիական ակումբների հետաքրքրությանը՝ ակումբն ունի մտադրություն պահելու Լուկակուին թիմում՝ որպես գլխավոր ֆուտբոլիստ։

Ռոմանոյի խոսքով՝ շարունակվում են Աշրաֆ Հաքիմիի տրանսֆերը վաճառելու բանակցությունները ՊՍԺ-ի հետ։ Սակայն «Ինտերը» չի պատրաստվում բաց թողնել մարոկացուն 80 միլիոն եվրոյից քիչ գումարի դիմաց։

Լուկակուի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Չելսին»։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա