Logo

Սինիշա Միհայլովիչը դուրս է գրվել հիվանդանոցից

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
18:50 / 02.05.2022ՍՊՈՐՏ
Սինիշա Միհայլովիչ

«Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Սինիշա Միհայլովիչը դուրս է գրվել հիվանդանոցից՝ հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

53-ամյա սերբ մասնագետը հոսպիտալացվել էր մարտին՝ հիվանդության կրկնվելը կանխարգելելու թերապիայի համար: Միհայլովիչը վերջին տարիներին պայքարում է լեյկեմիայի դեմ:

«Միհայլովիչի առողջական վիճակը լավ է»,- հայտարարել է ակումբը:

Չնայած հոսպիտալացված լինելուն՝ վերջին շաբաթներին Միհայլովիչը «Բոլոնիան» գլխավորել է հենց հիվանդանոցից, որտեղ նա ստեղծել է աշխատանքային պայմաններ՝ սերտ համագործակցելով գործընկերների հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա