Logo

Սիրելի Ձմեռ Պապ… 7 բան, որ կարող է երջանկացնել հայ երկրպագուին 2018թ.

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 01.01.2018Հայկական ֆուտբոլ
FAF 15 - Սիրելի Ձմեռ Պապ... 7 բան, որ կարող է երջանկացնել հայ երկրպագուին 2018թ.

Նոր տարվա հետ նոր հույսեր կապելու սովորությունը չի կարող իր մեջ զսպել ոչ ոք, ուր մնաց ֆուտբոլասերները, ովքեր ամենառոմանտիկ ու երազկոտն են աշխարհում։ Առանձնացրել ենք 7 բան, որ կարող է անցնել հայ ֆուտբոլասերի մտքով, երբ սկսի մտածել 2018թ. հայկական ֆուտբոլի մասին։

Հենրիխ Մխիթարյանը նորից կրակի վրա է

Հայկական ֆուտբոլի լուսավոր կետի ցանկացած խամրում մթություն է տարածում ամբողջ Հայաստանի վրա։ Մոուրինյոյի հետ ունեցած խնդիրների մասին թող մտածի հենց պորտուգալացին, իսկ մենք հուսանք, որ Մխիթարյանը 2018թ. երկու տրանսֆերային պատուհանների ժամանակ վերջապես կգտնի իր իսկական տեղը՝ լինի դա մեկ այլ ակումբ կամ լիգա, թե հենց «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այս տարիքում պետք է քիչ թե շատ կայուն կոլեկտիվ առաջիկա 2-3 տարում իրեն լիովին ինքնադրսևորելու համար, չէ որ ընդամենը 20 օրից Հենոն դառնում է 29 տարեկան։

Կյանքի գլխավոր խաչմերուկը. Հենրիխ Մխիթարյանը կարիերան շարունակելու 3 տարբերակ ունի

Մյուս ֆուտբոլիստները, ովքեր դեռ պետք է փայլեն

Հենոն 29 է դառնում, իր սերնդի մյուս հերոսները նույնիսկ ավելի մեծ։ Բայց 2017թ. ընթացքում ընդգծվեցին մի քանի այլ հայ ֆուտբոլիստներ, ովքեր դեռ ավելացնելու տեղ ունեն և կարող են փայլել միջազգային ասպարեզում։ Հովհաննես Համբարձումյան, Տիգրան Բարսեղյան, Վարազդատ Հարոյան, ինչու ոչ՝ Կամո Հովհաննիսյան, Արաս Օզբիլիս… հմմմ։ Վերջին անունն, իհարկե, բոլորիս վերադարձնում է իրականություն, բայց դեռ կան անուններ, որոնք կրկին կստիպեն երազել՝ Վահան Բիչախչյան, Հայկ Գալստյան, Ռոսի Մարաշլյան, ինչպես նաև մի շարք ֆուտբոլիստներ, ովքեր դեռ Հայաստանում են, բայց 2018թ. հուսանք կբռնեն եվրոպական ֆուտբոլի ճանապարհը։ Համաձայնեք՝ հայ ֆուտբոլասերի համար մեծ դժբախտություն կլինի, եթե մի քանի տարի անց չունենա գոնե մեկը եվրոպական թոփ լիգաներում, որի խաղին անհամբեր սպասելու է ուիքենդին։ Էլ չասեմ, որ տարվա լավագույն մարզիկի քվեարկությունն էլ «հարամ անող» չի լինի։

IMG 0307 - Սիրելի Ձմեռ Պապ... 7 բան, որ կարող է երջանկացնել հայ երկրպագուին 2018թ.

Եվրագավաթներ

Այն, ինչ վերջին տարիներին մենք երբեմն անվանում ենք հաջող ելույթ եվրագավաթներում, իրականում երջանիկ պատահականություն է կամ թիմերից մեկի անձնազոհ նվաճում։ Իրականում հայկական ակումբային ֆուտբոլը եվրոպականի համեմատությամբ վերջին տարիներին ոչ մի քայլ առաջ չի կատարել։ Բայց մի բան պարզ է՝ հարևան երկրի եվրագավաթային հաջողության հոտը փակ սահմանից նույնիսկ տարածվել է մեր շրջակայքում, ու հայ գործարարները սկսել են ավելի լուրջ վերաբերվել այդ նոր նշաձողին։ Ներքին զգացողություն, բայց գուցե և հասարակ ամանորյա խաբկանք կա մոտս, որ 2018-ին մեր թիմերը վերջապես մեկ քայլ առաջ կկատարեն, կսկսվի հող նախապատրաստվել առաջիկա 2-3 տարում առաջին հայկական ակումբի՝ Եվրոպա լիգա մուտքի համար։ Ձմեռ պապ, ես վստահ եմ որ դու կարդում ես այս ամենը։

Ինչքա՞ն գումար է պետք Եվրոպա լիգա դուրս գալու համար

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա