Logo

Սիսինյոն խոստովանել է, որ հարբած վիճակում էր ներկայանում «Ռեալի» և «Ռոմայի» մարզումներին

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:56 / 20.06.2022ՍՊՈՐՏ
Սիսինյո

Մադրիդի «Ռեալի» և իտալական «Ռոմայի» նախկին խաղացող Սիսինյոն պատմել է ոգելից խմիչքներից իր կախվածության մասին՝ նշելով, որ հաճախ մարզումներին ներկայացել է ոչ սթափ վիճակում։

«Եթե հարցնեք, թե արդյոք հարբած վիճակում մասնակցե՞լ եմ «Ռեալի» մարզումներին, ապա կպատասխանեմ՝ այո՛, պատահել է։ Առավոտները սուրճ էի խմում, որպեսզի բերանիցս անցկացնեմ ալկոհոլի հոտը, նաև «լողանում» էի օծանելիքով։ Ֆուտբոլիստի համար բարդ չէ խմիչք ճարել։ Մարդիկ ուրախ էին հյուրասիրել ինձ ռեստորաններում։ «Ռոմա» տեղափոխվելուց հետո սկսեցի խմել մարզումներից հետո։ Ցերեկվա ժամը 2-ին տուն էի գալիս և խմում էի մինչև լուսադեմ։ Թիմերի ղեկավարները գիտեին դրա մասին, և դրա պատճառով խնդիրների էի բախվել»,- պատմել է բրազիլացին։

Նա խոստովանել է, որ առաջին անգամ ոգելից է օգտագործել դեռահաս տարիքում։ «Առաջին անգամ խմել եմ 13 տարեկանում և դրանից հետո կանգ չեմ առել։ Ապրում էի գյուղական բնակավայրում, Ռիբեյրաո Պրետոյից ոչ հեռու գտնվող Պրադոպոլիսում։ Հանգստյան օրերին ընկերներով այցելում էինք ակումբներ։ Փորձելով թաքցնել անչափահաս լինելս՝ ավելի մեծերին էի խնդրում հյուրասիրել ինձ, ծնողներիցս ու ոստիկանությունից թաքցնում էի խմիչքը»,- նախկին պաշտպանի պատմությունը ներկայացրել է Daily Mail-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա