Logo

«Սիթին» ցանկանում է ձեռք բերել Կարիմ Բենզեմային

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 30.11.2021ՍՊՈՐՏ
Սիթին ցանկանում է ձեռք բերել Կարիմ Բենզեմային - «Սիթին» ցանկանում է ձեռք բերել Կարիմ Բենզեմային

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային՝ հաղորդում է El Nacional-ը:

Աղբյուրը պնդում է, որ Պեպ Գվարդիոլան, Բենզեմային թիմ հրավիրելով, ցանկանում է լուծել Ագուերոյի հեռանալուց հետո թիմում առկա հարձակման գծի խնդիրը:

Գործարքի կայացման ուղղությամբ «քաղաքաբնակները» լուրջ քայլեր կձեռնարկեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Հավանականությունը քիչ է, սակայն, որ Ֆլորենտինո Պերեսը թույլ կտա ֆրանսիացի հարձակվողի, թիմի լավագույն ռմբարկուի հեռանալը:

Նշենք, որ «Ռեալի» ու Բենզեմայի պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի ամռանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա