Logo

«Սիթին» պատրաստ է «Լեսթերի» 2 ֆուտբոլիստի համար 125 միլիոն ֆունտ վճարել

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 09.06.2019ՍՊՈՐՏ
«Սիթին» պատրաստ է «Լեսթերի» 2 ֆուտբոլիստի համար 125 միլիոն ֆունտ վճարել - «Սիթին» պատրաստ է «Լեսթերի» 2 ֆուտբոլիստի համար 125 միլիոն ֆունտ վճարել
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:22

-

-

«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է առաջարկ կատարել «Լեսթերին»՝ թիմի ֆուտբոլիստներ Հարի Մագուայրի և Բեն Չիլվելի տրանսֆերը ձեռք բերելու համար: Այս մասին տեղեկացնում է Daily Star-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ «քաղաքաբնակները» պատրաստ են երկու ֆուտբոլիստի տրանսֆերի համար 125 միլիոն ֆունտ հատկացնել:

Պեպ Գվարդիոլան կարծում է, որ Հարի Մագուայրը լիարժեք կարող է փոխարինել Վենսան Կոմպանիին, որը լքել է թիմը: Ինչ վերաբերում է Չիլվելին, ապա նա կորող մրցակցություն առաջացնել պաշտպանության ձախ եզրում, որտեղ այժմ Բենժամեն Մենդիի վնասվածքից հետո հանդես է գալիս Ալեքսանդր Զինչենկոն:

Ավելացնենք, որ «աղվեսների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը չի ցանկանում, որ թիմի պաշտպանության հիմնասյունը քանդվի և պատրաստվում է երկու ֆուտբոլիստին էլ պահել թիմում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա