Logo

Եվրոպական գրանդները թիրախավորել են Իտալիայի ընտրանու հարձակվողին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:53 / 28.06.2022ՍՊՈՐՏ
Ջանլուկա Սկամակա

Մադրիդի «Ատլետիկոն» միացել է Իտալիայի հավաքականի և «Սասուոլոյի» հարձակվող Ջանլուկա Սկամակայի համար տրանսֆերային պայքարին՝ հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: Մադրիդցիները Սկամակայի տրանսֆերի համար դիմել են իտալական ակումբին:

23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար պայքարում է նաև ֆրանսիական ՊՍԺ-ն: «Սասուոլոն» Սկամակայի գործարքից ցանկանում է վաստակել 45 միլիոն եվրո:

Ջանլուկայի պայմանագիրը «Սասուոլոյի» հետ գործում է մինչև 2026 թվականի ամառ: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա