Logo

«Սխալ ենք գործել և ներողություն ենք խնդրում». ԱՊԼ-ի 6 ակումբի հիմնավորումը Սուպերլիգայից դուրս գալու վերաբերյալ

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 21.04.2021ՍՊՈՐՏ
chelsea fans - «Սխալ ենք գործել և ներողություն ենք խնդրում». ԱՊԼ-ի 6 ակումբի հիմնավորումը Սուպերլիգայից դուրս գալու վերաբերյալ

Անգլիական բոլոր ակումբները պաշտոնապես հայտարարել են Եվրոպական Սուպերլիգայից դուրս գալու մասին: 6 ակումբ տարբեր կերպ է հիմնավորել իր որոշումը: Ներկայացնում ենք նրանց հայտարարություններից հատվածներ.

«Մանչեսթեր Յունայթեդ». «Մենք ուշադիր լսեցինք երկրպագուների արձագանքին, Մեծ Բրիտանայի կառավարությանը և մյուս հետաքրքրված կողմերի կարծիքները: Շարունակելու ենք ֆուտբոլային այլ կազմակերպությունների հետ համագործակցությունը, որպեսզի երկարաժամկետ լուծում գտնենք այն խնդիրներին, որոնք կանգնած են ֆուտբոլի առջև»:

«Մանչեսթեր Սիթի». «Հաստատում ենք, որ սկսել ենք գործընթաց Եվրոպական Սուպերլիգայից դուրս գալու համար»:

«Լիվերպուլ». «Վերջին օրերին ակումբը տարբեր՝ ներքին ու դրսի կարևոր կողմերից պատկերացում ստացավ, թե ինչպիսին է նրանց վերաբերմունքը: Շնորհակալ ենք նրանց նման արժեքավոր ներդրում ունենալու համար»:

«Արսենալ». «Վերջին օրերին ուշադիր լսել ենք երկրպագուների և ֆուտբոլային հասարակության կարծիքը և որոշել՝ դուրս գալ Սուպերլիգայից: Մենք սխալ ենք գործել և ներողություն ենք խնդրում դրա համար»:

«Չելսի». «Սուպերլիգային նախորդ շաբաթ միանալուց հետո ժամանակ ունեցանք լիարժեք մտածել այդ հարցի շուրջ և որոշեցինք, որ այնտեղ մնալը «Չելսիի», նրա երկրպագուների և ընդհանուր ֆուտբոլի շահերից չի բխի»:

«Տոտենհեմի» ղեկավար Դենիել Լևի. «Ցավում ենք, որ անհանգստություն պատճառեցինք Եվրոպական Սուպերլիգային միանալու պատճառով: Կարևոր էինք համարում, որ մասնակցում էինք ֆուտբոլի բարելավմանն ուղղված նոր համակարգի ստեղծմանը, որն ավելի լավ ֆինանսական հնարավորություններ կստեղծեր»:

Եվրոպական Սուպերլիգան դադարեցվել է

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա