Logo

«Ինտերը» Շկրինիարին փոխարինելու 3 տարբերակ է դիտարկում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:29 / 05.07.2022ՍՊՈՐՏ
null

«Ինտերն» սկսել է տարբերակներ դիտարկել՝ սլովակ կենտրոնական պաշտպան Միլան Շկրինիարին փոխարինելու համար, որը մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն: 

Football italia-ի հաղորդմամբ՝ «Ինտերը» պատրաստվում է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» և Շվեյցարիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Մանուել Ականջիին:

Միաժամանակ, «ներաձուրիները» դիտարկում են նաև «Ֆիորենտինայի» պաշտպան Նիկոլա Միլենկովիչի և «Տորինոյից» Գլեյսոն Բրեմերի տարբերակները: Հիշեցնենք՝ Բրեմերը ճանաչվել էր Ա Սերիայի 2021/2022 մրցաշրջանի լավագույն պաշտպան:

Շկրինիարը 2017 թվականի հուլիսից խաղում է «Ինտերում»: Նրա պայմանագիրը միլանյան ակումբի հետ գործում է մինչև 2023 թվականի ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա