Logo

Sky News․ «Լեսթերի» նախագահի հետ ուղղաթիռում են գտնվել ևս 4 անձնավորություն (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 28.10.2018ՍՊՈՐՏ
skynews leicester vichai srivaddhanaprabha 4467285 - Sky News․ «Լեսթերի» նախագահի հետ ուղղաթիռում են գտնվել ևս 4 անձնավորություն (տեսանյութ)

Ինչպես հայտնի է, վթարի է ենթարկվել «Լեսթերի» սեփականատեր Վիշայ Շրիվադանապրաբահային պատկանող ուղղաթիռը։ Միջադեպը տեղի է ունեցել ակումբի տնային «Քինգ Փաուեր» ստադիոնից մոտ 200 մետր հեռավորության վրա` «Վեսթ Հեմի» հետ Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում կայացած հանդիպումից (1-1) համարյա անմիջապես հետո։

Մի քանի լրատվամիջոցներ ավելի վաղ հաղորդում էին, որ թայլանդցի գործարարը, ով ակումբը ձեռք է բերել 2010 թվականին, եղել է ուղղաթիռում և մահացել է, թեև պաշտոնական տեղեկություն չի հրապարակվել։

Ըստ հեղինակավոր Sky News պարբերականի՝ բացի Շրիվադանապրաբահայից, ուղղաթիռում են եղել նաև գործարարի դուստրը, 2 օդաչուները ու ևս մեկ մարդ, որի ինքնությունը հայտնի չէ։ Սեփականատիրոջ որդին, «Լեսթերի» փոխնախագահ Այավատ Շրիվադանապրաբահան և ակումբի ֆուտբոլային տնօրեն Ջոն Ռուդկինը չեն գտնվել ուղղաթիռում։

Դեպքի վայրն ամբողջությամբ փակված է։ Երբ միջադեպը տեղի է ունեցել, «Վեսթ Հեմի» թիմային ավտոբուսն արդեն լքել էր ստադիոնը, բայց «Լեսթերի» որոշ ֆուտբոլիստներ դեռ գտնվում էին այնտեղ։

Անձնավորությունը, ով նախընտրել է գաղտնի մնալ, հայտնել է Sky News-ին, որ տեսել է՝ ինչպես է դանիացի դարպասապահ Կասպեր Շմեյխելը տեղի ունեցածից վայրկյաններ անց վազելով հեռանում ստադիոնից անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։ Շատ երկրպագուներ մնացել են ստադիոնի մոտակայքում՝ ցանկանալով ծանոթանալ ծավալվող իրադարձություններին։

Առայժմ պաշտոնապես չեն հրապարակվել դեպքի մանրամասները։

Ռոբերտո Ֆիրմինոյի անհավանական գործողությունը «Քարդիֆ Սիթիի» դեմ խաղում (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա