«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնն ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է ամռանը հեռանալ թիմից՝ հաղորդում է Sky Sports-ը:
Լոնդոնյան ակումբում արդեն սկսել են անգլիացուն փոխարինող փնտրել:
«Տոտենհեմը» չի ցանկանում, որ Քեյնը հեռանա, սակայն անգլիական գրանդ ակումբները, ի դեմս «Չելսիի», «Մանչեսթեր Սիթիի» ու «Մանչեսթեր Յունայթեդի», կանեն հնարավորը, որպեսզի Քեյնին բերեն իրենց կազմ: Նրանք արդեն բանակցություններ են վարել անգլիացու ներկայացուցիչների հետ:
Ֆուտբոլիստը նախընտրում է մնալ Անգլիայում, ընդ որում՝ ցանկանում է իր ապագայի հարցը լուծել մինչև ԵՎՐՈ 2020-ը:
Հավելենք՝ Հարի Քեյնի ու «Տոտենհեմի» պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի հունիսի 30-ին:
Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո