Logo

Սկզբում՝ Չարենցավան, հետո՝ Երևան՝ 2 գերհետաքրքիր խաղով, վերջում՝ Գյումրի․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 22-րդ տուրից առաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 05.05.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
09.09.2020 Noah 2 1 Ararat Armenia Super Cup 12 - Սկզբում՝ Չարենցավան, հետո՝ Երևան՝ 2 գերհետաքրքիր խաղով, վերջում՝ Գյումրի․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 22-րդ տուրից առաջ

«ՎԱՆ» – «ԱՐԱՐԱՏ»

5 մայիսի, ժ.16:00, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ

2 խաղ, որից մեկում հաղթել է «Արարատը», մյուսում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 0-1

1-ին շրջան. 10.12.2020 «Վան» 0-1 «Արարատ»
Գոլը՝ Ուրոշ Նենադովիչ 40՛

2-րդ շրջան. 01.03.2021 «Արարատ» 0-0 «Վան» 

«Վան»՝ 6-րդ տեղ (24 միավոր), «Արարատ»՝ 2-րդ տեղ (34 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Վանն» ավելի շատ ժամանակ է ունեցել այս խաղին նախապատրաստվելու համար: Վերջին հանդիպումն առաջնությունում Բարձրագույն խմբի նորեկն անցկացրել է ապրիլի 23-ին՝ Գյումրիում 2-1 հաշվով հաղթելով «Շիրակին» : Դա առաջնության վերջին 3 հանդիպումներում «Վանի» երկրորդ հաղթանակն էր: Առաջինը գրանցվել էր չեմպիոնի նկատմամբ՝ 3-2, որին հաջորդել էր «Փյունիկից» 0-3 հաշվով կրած պարտությունը:

156695402 1072299123270606 1674506386319871955 n 960x640 - Սկզբում՝ Չարենցավան, հետո՝ Երևան՝ 2 գերհետաքրքիր խաղով, վերջում՝ Գյումրի․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 22-րդ տուրից առաջ

2. «Արարատի» ֆուտբոլիստները բարձր տրամադրությամբ են նախապատրաստվել Բարձրագույն խմբի նորեկի հետ իրենց համար անչափ կարևոր հանդիպմանը: 13 տարի անց «Արարատը» կրկին իրավունք է ստացել գավաթի եզրափակիչում վիճարկելու պատվավոր մրցանակը, որին վերջին՝ 5-րդ անգամ տիրել է 2008թ.: Ճիշտ է, «Արարատ-Արմենիայի» հետ գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում արարատցիները պարտվեցին, սակայն երկու խաղերի ընդհանուր արդյունքով՝ (2-0, 1-2) եզրափակչի ուղեգիր նվաճեցին:

3. «Արարատն» առաջնության մասնակից երկու թիմերից մեկն է (մյուսը «Նոան» է), որի դարպասը գրավել «Վանին» առայժմ չի հաջողվել: Ճիշտ է, արարատցիներն էլ երկու հանդիպումներում միայն մեկ գոլ են խփել «Վանին»: Ի դեպ, «Վանի» հետ երկրորդ շրջանում գրանցված գոլազուրկ ոչ-ոքին ընթացիկ առաջնությունում «Արարատի» 9-րդ անպարտելի խաղն էր, ինչը ռեկորդային ցուցանիշ է:

50993637662 d8d113b9c6 b 960x640 - Սկզբում՝ Չարենցավան, հետո՝ Երևան՝ 2 գերհետաքրքիր խաղով, վերջում՝ Գյումրի․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 22-րդ տուրից առաջ

4. Պաշտոնական վերջին 3 հանդիպումներում Ուրոշ Նենադովիչը դաշտից չի հեռացել առանց գոլի՝ խփելով մեկական գնդակ: Նա 6 գոլով Մորի Կոնեի հետ «Արարատի» լավագույն ռմբարկուն է: Ճիշտ է, վերջինս մեկ գնդակ խփել է «Գանձասար-Կապանի» հետ չեղարկված խաղում:

5. Նախորդ տուրում «Շիրակի» հետ խաղում «Վանի» լավագույն ռմբարկու Ուիլֆրեդ Կուասի Էզան վերջապես բացեց գոլերի հաշիվն առաջնության գարնանային հատվածում՝ դիպուկ իրացնելով 11մ հարվածը: Դա ընթացիկ առաջնությունում Էզայի 5-րդ գոլն էր:

«Վանի» կազմում հանդիպմանը չեն մասնակցի 2 խաղով որակազրկված Ալեքսանդր Տենյաևն ու 5-րդ դեղին քարտը ստացած Վահագն Այվազյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա