Logo

45-ամյա սլովակ հոկեյիստի ինքնատիպ նվաճումը NHL-ում (տեսանյութ)

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:23 / 15.04.2022Հոկեյ
Զդենո Խարա

«Նյու Յորք Այլենդերսի» սլովակ պաշտպան Զդենո Խարան դարձել է 45-ից բարձր տարիքում գոլ խփած 4-րդ խաղացողը Հոկեյի ազգային լիգայի (NHL) պատմությունում՝ տեղեկացնում է «ESPN+»ը։

45-ամյա մարզիկը դիպուկ նետում է կատարել կանոնավոր առաջնության «Պիտսբուրգ Պինգվինզի» հետ խաղում (3:6)։ Դա Խարայի առաջին գոլն է ընթացիկ մրցաշրջանում։ Միաժամանակ նա առաջին անգամ է աչքի ընկել վերջին 108 խաղում` դրանով իսկ ընդհատելով «չոր» հանդիպումների շարքը։

«Այլենդերսի» կազմում նա վերջին անգամ գոլի հեղինակ էր դարձել 2001 թվականի հունվարին։ Դրանից հետո նա հեռացել էր ակումբից, որին դարձյալ միացել է անցյալ տարի։

Լիգայի պատմությունում 45 և ավելի բարձր տարիքում գոլ են խփել նաև Գորդի Հոուն, Յարոմիր Յագրը և Քրիս Չելիոսը։ 
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա