Logo

Բարսեղյանի դուբլը նպաստել է «Սլովանի»՝ խոշոր հաշվով հաղթանակին

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:04 / 14.05.2022Հայկական ֆուտբոլ
null

Սլովակիայի առաջնության չեմպիոնական խմբի հերթական տուրում «Սլովանը» 3:0 հաշվով հաղթեց «Սերեդին»:

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի վինգեր Տիգրան Բարսեղյանը: Մեր ֆուտբոլիստն աչքի ընկավ 34-րդ և 65-րդ րոպեներին:

Հիշեցնենք, որ 27-ամյա խաղացողը «Սլովանի» կազմը համալրել էր հունվարին՝ տեղափոխվելով «Աստանայից»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սլովանը» նվաճել է Սլովակիայի առաջնության 2021/22 մրցաշրջանի չեմպիոնական տիտղոսը: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա