Logo

«Սլովանը» պարտվեց, Բարսեղյանը մասնակցեց խաղին

20:40 / 12.03.2023ՍՊՈՐՏ
null

Սլովակիայի առաջնության Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆի առաջին տուրում Բրատիսլավայի «Սլովանը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Տիգրան Բարսեղյանը, տանը նվազագույն հաշվով պարտվեց «Ժիլինային»: 

36-րդ րոպեին հանդիպման միակ գոլը խփեց սլովակ պաշտպան Դոմինիկ Յավորչեկը:

29-ամյա հայ ֆուտբոլիստն անցկացրեց ամբողջական հանդիպում:

Ընթացիկ մրցաշրջանում Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» կազմում մասնակցել է 29 խաղի, խփել 8 գոլ, կատարել չորս գոլային փոխանցում:

23 խաղից հետո «Սլովանը» 47 միավորով երկրորդն է և 1 միավոր զիջում է առաջատար «ԴԱԿ 1904»-ին: «Ժիլինան» 34 միավորով 5-րդն է:

Սլովակիայի առաջնություն, Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆի առաջին տուր

«Սլովան» - «Ժիլինա»՝ 0-1

Դոմինիկ Յավորչեկ, 36

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա