Logo

Չեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը՝ ըստ Sofascore-ի

16:04 / 13.04.2023Ֆուտբոլ
null

Sofascore վիճակագրական ռեսուրսը կազմել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը: Քառորդ եզրափակիչի դիմակայությունների առաջին հանդիպումներից հետո խորհրդանշական թիմում ամենաշատ ներկայացուցիչն ունի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» (5 ֆուտբոլիստ):

Չեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը՝ ըստ Sofascore-ի

Դարպասապահ. Մայք Մենյան («Միլան»)։

Պաշտպաններ. Ալեսանդրո Բաստոնի, Մատեո Դարմիան (երկուսն էլ՝ «Ինտեր»), Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի»), Դավիդ Ալաբա («Ռեալ»):

Կիսապաշտպաններ. Ռոդրի, Բեռնարդու Սիլվա, Կևին Դե Բրույնե (բոլորը՝ «Մանչեսթեր Սիթի»), Նիկոլո Բարելա («Ինտեր»):

Հարձակվողներ. Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»), Կարիմ Բենզեմա («Ռեալ»):

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» տանը 3-0 հաշվով հաղթել էր Մյունխենի «Բավարիային», Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերն» արտագնա խաղում 2-0 հաշվով առավելության էր հասել պորտուգալական «Բենֆիկայի» նկատմամբ, մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալն» ընդունել էր Լոնդոնի «Չելսիին» և մրցակցի դարպասն ուղարկել երկու անպատասխան գնդակ, իսկ Իտալիայի չեմպիոն «Միլանը» «Սան Սիրո» ստադիոնում 1-0 հաշվով հաղթել էր Ա Սերիայի առաջատար «Նապոլիին»:

Դիմակայությունների պատասխան հանդիպումները տեղի կունենան ապրիլի 18-ին և 19-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա