Logo

SofaScore․ Սարգիս Ադամյանը՝ Բունդեսլիգայի 17-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 22.12.2019Հայկական ֆուտբոլ
000 1N84NG - SofaScore․ Սարգիս Ադամյանը՝ Բունդեսլիգայի 17-րդ տուրի խորհրդանշական հավաքականում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:11

-

-

«Հոֆենհայմի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը SofaScore հեղինակավոր պորտալի վարկածով հայտնվել է Բունդեսլիգայի 17-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

Հայ ֆուտբոլիստը, որը Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում (2-1) մտել էր փոխարինման ու դարձել գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ, SofaScore-ի կողմից ստացել էր 8 գնահատականը:

Խորհրդանշական հավաքականն ունի հետևյալ տեսքը (4-4-2)՝ դարպասապահ՝ Ռունե Յարստեին («Հերտա», գնահատականը՝ 8,2), պաշտպաններ՝ Աարոն Մարտին Կարիկոլ («Մայնց», 7,7), Ռաֆայել Չիչոս («Քյոլն», 8), Սվեն Բենդեր («Բայեր», 7,8), Մատիաս Ցիմերման («Ֆորտունա Դյուսելդորֆ», 7,9) – Սուատ Սերդար («Շալկե-04», 8), Թոմաս Մյուլեր («Բավարիա», 8), Քրիստոֆեր Նկունկու («Լեյպցիգ», 8,2), Կայ Պրյոգեր («Պադերբորն», 8,2) – Սարգիս Ադամյան («Հոֆենհայմ», 8), Մարիո Գյոտցե («Բորուսիա Դորտմունդ», 8):

Ադամյանը Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 12 հանդիպման (6 դեպքում՝ մեկնարկային կազմում) ու դարձել 4 գոլի հեղինակ:

Բունդեսլիգա. «Սարգիս Ադամյան՝ մեծ ակումբների դահիճը»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա