Logo

«Սոֆթ Կոնստրակտ 1» թիմը՝ շախմատի Հայաստանի կորպորացիաների Գրան պրիի անդրանիկ փուլի հաղթող

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:28 / 02.05.2022Շախմատ
Սոֆթ Կոնստրակտ

«Սոֆթ Կոնստրակտ 1» թիմի հաղթանակով պսակվեց շախմատի Հայաստանի կորպորացիաների Գրան պրի մրցաշարի առաջին փուլը։

Գրավիչ պայքարի արդյունքում այս փուլի հաղթող դարձավ 11 միավոր վաստակած «Սոֆթ Կոնստրակտ 1» թիմը, որն իր հաշվին գրանցեց 5 հաղթանակ և 1 ոչ-ոքի։ Մեկ միավորի տարբերությամբ երկրորդ հորիզոնականում է «ՀՀ փաստաբանների պալատ 1» թիմը։ Առաջին եռյակը 8 միավորով եզրափակեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմը, որը լրացուցիչ ցուցանիշներով շրջանցեց «Սիներջիին», «Այ էս Թի Սի Լաբզին» և «Սինոփսիս Արմենիային»։ Հայաստանի լրագրողների միության թիմը 7 միավորով գրավեց 8-րդ տեղը։

Մասնակցեց 22 ձեռնարկության թիմ։

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ հատուկ մրցանակներ են շնորհվել տարբեր խաղատախտակներին ելույթ ունեցած լավագույն խաղացողներին։ Պարգևների են արժանացել Վաչագան Շեգունցը («Գազպրոմ Արմենիա», 1-ին խաղատախտակ), Տիգրան Մամյանը («Սոֆթ Կոնստրակտ 1», 2-րդ խաղատախտակ), Հայկ Հակոբյանը («Աթենք 1», 3-րդ խաղատախտակ), Մարտիկ Մարտիրոսյանը («ՀՀ փաստաբանների պալատ 2», 4-րդ խաղատախտակ), Անի Հարությունյանը («Չեսսիֆայ», լավագույն արդյունք ցույց տված կին մասնակից) և «Սոֆթ Կոնստրակտ 2» թիմը (սփոփիչ մրցանակ)։

Մրցաշարը կազմված է 5 փուլից, որոնցից վերջինն անցկացվելու է դեկտեմբերին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա