Logo

Աբելյանցիները նշել են Սոկրատ Աքմաքչյանի 100-ամյակը [լուսանկարներ]

Հեղինակ
Աննա Անտոնյան
13:13 / 16.06.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Հովհաննես Աբելյան

Հունիսի 15-ը հոբելյանական էր Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Թատրոնի ներկայացուցիչները հավաքվել էին ՀՀ վաստակավոր արտիստ Սոկրատ Աքմաքչյանի հուշաքարի մոտ՝ նշելու ռեժիսորի 100-ամյակը:

Սոկրատ Աքմաքչյան

Ներկա էին Սոկրատ Աքմաքչյանի հարազատները, թատրոնի աշխատակազմը, մտավորականներ, հյուրեր։ 

Հիշատակի և գնահատանքի խոսք ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը։ Նա արժևորեց Ս․ Աքմաքչյանի անուրանալի վաստակը Վանաձորի թատրոնի 90-ամյա տարեգրության մեջ։ 

Սոկրատ Աքմաքչյան-2

Երախտիքի ու գնահատանքի խոսքեր ասացին ՀՀ ժողովրդական արտիստներ Հակոբ Ազիզյանն ու Ռոզա Մխիթարյանը՝ ընդգծելով Աքմաքչյանի բեմադրությունների կարևորությունն իրենց՝ որպես դերասանի կայացման գործում։

Սոկրատ Աքմաքչյան-3

Նույն օրը երեկոյան տեղի ունեցավ Ալեքսանդր Շիրվանզադեի «Չար ոգի» ներկայացումը։ 

Սոկրատ Աքմաքչյան-4

Սոկրատ Աքմաքչյան-5

Սոկրատ Աքմաքչյան-6

Սոկրատ Աքմաքչյան-7

Մինչ ներկայացումը, բացման խոսքով հանդես եկավ Վանաձորի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը։ Նա ողջունեց հանդիսատեսին, խոսեց Աքմաքչյանի բեմադրությունների մասին և մաղթեց բարի դիտում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա