Logo

«Ռեալի» թիրախում ԱՊԼ-ի աստղն է

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:14 / 23.06.2022ՍՊՈՐՏ
null

«Տոտենհեմի» վինգեր Սոն Հին Մինը հայտնվել է «Ռեալի» տրանսֆերային թիրախում՝ հայտնում է Ռուդի Գալետին: Այս ամառ «սերուցքայինները» հրաժեշտ են տալու հարձակման գծի մի շարք խաղացողների, ինչից հետո համալրման կարիք է լինելու: 

Մադրիդում հիացած են հարավկորեացու արդյունավետությամբ ու բազմակողմանիությամբ. 29-ամյա ֆուտբոլիստը հաջողությամբ կարողանում է խաղալ հարձակման բոլոր դիրքերում:

ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանում Սոն Հին Մինն ու «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը 23-ական գոլով դարձել են մրցաշարի լավագույն ռմբարկու:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա