Logo

18 տարի անց Իսպանիայի ընտրանին կվերադառնա Բարսելոնա

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:08 / 18.01.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Կորնելյա-Էլ Պրատ

Իսպանիայի հավաքականը մարտին 2 ընկերական հանդիպում կանցկացնի՝ հաղորդում է Իսպանիայի հավաքականի թվիթերյան էջը: 

Մարտի 26-ին իսպանացիները Բարսելոնա քաղաքի «Կորնելյա-Էլ Պրատ» ստադիոնում կհյուրընկալեն ալբանացիներին: Հատկանշական է, որ Իսպանիայի ընտրանին 18 տարի անց կրկին հանդիպում կանցկացնի Բարսելոնայում: 

Ալբանիայի հավաքականի դեմ խաղից 3 օր անց «Կարմիր ֆուրիան» Լա Կորունյայի «Ռիասոր» ստադիոնում կընդունի Իսլանդիայի հավաքականին: Այս քաղաք էլ երկրի գլխավոր ընտրանին կվերադառնա 13 տարի անց:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա