Logo

Սպալետի. «Հուսով եմ`«Նապոլին» ապագայում կխաղա Չեմպիոնների լիգայի եզրափակիչում»

10:14 / 12.06.2023Ֆուտբոլ
null

«Նապոլիի» գլխավոր մարզիչի պաշտոնում վերջին խաղն անցկացրած Լուչիանո Սպալետին հույս ունի, որ Իտալիայի նորընծա չեմպիոնին ապագայում կտեսնի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում:

«Ժամանակի ընթացքում Սկուդետոյի տոնակատարությունները մի փոքր լղոզվեցին, բայց եթե մենք չեմպիոն դառնայինք նախավերջին կամ վերջին տուրում, ավելի բուռն էմոցիաներ կտեսնեինք:

Կարևոր ազդանշան տվեցինք ֆուտբոլային աշխարհին: Դա անսահման երջանկություն էր, քանի որ Նեապոլը ողջունում էր բոլոր նրանց, որոնք ցանկանում էին գալ և ուրախանալ մեզ հետ, և դա հիանալի էր։

Մենք կարող էինք դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, բայց, ցավոք, դա տեղի չունեցավ։ Հուսով եմ, որ «Նապոլին» ապագայում կխաղա Չեմպիոնների լիգայի եզրափակիչում»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Corriere dello Sport-ը:

Հիշեցնենք, որ «Նապոլին» գլխավոր եվրագավաթի ավարտված խաղարկությունում հասել էր քառորդ եզրափակիչ, որտեղ երկխաղյա դիմակայությունում պարտվել էր իտալական «Միլանին»: Չեմպիոնների լիգայի գավաթն առաջին անգամ նվաճել էր անգլիական «Մանչեսթեր Սիթին», որը եզրափակիչում 1-0 հաշվով հաղթել էր իտալական «Ինտերին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա