Logo

Սպալետի. «Իմ թիմը չի վախենում ոչնչից»

15:07 / 15.03.2023ՍՊՈՐՏ
Լուչանո Սպալետի

Իտալիայի Ա Սերիայի առաջատար «Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում գերմանական «Այնտրախտի» դեմ պատասխան խաղի սպասելիքներից:

«Մեզ մեծ մարտահրավեր է սպասվում: Գրանցած հաջողություններից չենք ընկել գլխապտույտի մեջ, սակայն ես վստահ եմ իմ ֆուտբոլիստների վրա:

Մեր թիմը չի վախենում ոչնչից՝ հաշվի առնելով, թե ինչ մարզավիճակում է հիմա: Այնուամենայնիվ, մենք հարգում ենք «Այնտրախտին» ու Գլասների աշխատանքը: Գիտենք, որ դժվար խաղ է լինելու»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Сalciomercato-ն:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Նապոլին» հյուրընկալվելիս 2-0 հաշվով առավելության էր հասել «Այնտրախտի» նկատմամբ: Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 15-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերին, և կցուցադրվի «Վիվառո Սպորտ+»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա