Logo

Սպալետի. «Կարողացանք հասնել պատմական նպատակին»

14:41 / 16.03.2023ՍՊՈՐՏ
null

Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նկատմամբ հաղթանակն ու պատմության մեջ առաջին անգամ քառորդ եզրափակիչ դուրս գալը:

«Հեշտ չէր, բայց մենք կարողացանք ակումբի հետ պատմական նպատակին հասնել: Սկզբում «Այնտրախտը» լավ էր գործում հարձակման գծում։ Մենք թիմային խաղ չէինք ցուցադրում, քանի որ նրանք մեծ ճնշում էին գործադրում։ Երկրորդ խաղակեսում շատ ավելի լավ գործեցինք»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Ա Սերիայի առաջատարը պատասխան խաղում տանը հաղթել էր 3-0 հաշվով, իսկ դիմակայությունում՝ 5-0: Քառորդ եզրափակիչում «Նապոլիի» մրցակիցը հայտնի կդառնա վիճակահանությամբ, որը կկայանա մարտի 17-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա