Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

    • ՍՊՈՐՏ

«Սպանել չի՛ կարելի, արդարացնե՛լ». Ինչ վիճակ է ԹՈՓ լիգաներում և ինչու էր ՈւԵՖԱ-ի որոշումը լավագույն ելքը

real madrid 004 min - «Սպանել չի՛ կարելի, արդարացնե՛լ». Ինչ վիճակ է ԹՈՓ լիգաներում և ինչու էր ՈւԵՖԱ-ի որոշումը լավագույն ելքը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:56

-

-

Խորհրդային ժամանակներում էկրաններին դուրս էր եկել «չսովորած դասերի աշխարհում» մուլտֆիլմը, որտեղ գլխավոր հերոսը ստիպված էր հաղթահարել տունդարձի ճամփան՝ սովորելով դպրոցում անտեսված դասերը։ Ովքեր տեսել են մուլտֆիլմը, այս հոդվածի վերնագիրը պետք է որ մտաբերեն այդտեղից։ «Սպանել չի կարելի արդարացրել» արտահայտությունն ունի երկու իմաստ. ամեն ինչ կախված է ճիշտ դիրքում դրված ստորակետից։ Այսօրվա ֆուտբոլը հայտնվել էր հենց այսպիսի վիճակում, երբ փողկապներով պարոնայք պետք է որոշեին. որտեղ պետք է դնել ստորակետը, շարունակել առաջնությունները, անավարտ թողնել ու վաղաժամ ամփոփել այն, թե սպասելի ու անցկացնել այն արտակարգ մրցակարգով։

Ամեն դեպքում այս պարագայում ամենասխալ որոշումը, որը կարող էր սահմանվել, առաջնությունների վաղաժամ ամփոփումն էր։ Ուժեղագույն լիգարում ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ ոչինչ դեռ որոշված չէ. չեմպիոնական ինտրիգը պահպանվում է, դեռևս չեն որոշվել հաջորդ տարվա ՉԼ/ԵԼ մասնակիցները, էլ չենք խոսում գոյատևման պայքարի մասին։

Ի վերջո, ՈւԵՖԱ-ն որոշեց Եվրո 2020-ը հետաձգել 1 տարով, իսկ եվրոպական ակումբնային մրցաշարերն ու ներքին առաջնությունները ավարտին հասցնել ամռանը, երբ կորոնավիրուսը, ըստ կանխատեսումների, նահանջած ու զիջած կլինի իր դիրքերը։

Ստորև համառոտ կփորձենք ներկայացնել եվրոպական թոփ լիգաներում ստեղծված մրցաշարային իրավիճակը, կբացենք որոշ փակագծեր, որոնք կամ կհաստատեն ձեր կարծիքը կամ էլ կփոխեն գլխովին (թող ներեն «Լիվերպուլի» ֆաները)։

Անգլիա

Liverpool v Leicester City Oct 2019.jpg 39772847 ver1.0 1280 720 960x540 - «Սպանել չի՛ կարելի, արդարացնե՛լ». Ինչ վիճակ է ԹՈՓ լիգաներում և ինչու էր ՈւԵՖԱ-ի որոշումը լավագույն ելքը

Պրեմիեր Լիգան, երևի թե, միակ թոփ լիգան է, որտեղ չեմպիոնական ինտրիգ ԳՐԵԹԵ չկա։ Բայց, հարգելի ֆուտբոլասերներ, ԳՐԵԹԵ այս պարագայում դեռ ոչինչ չի նշանակում։ «Լիվերպուլին» հարկավոր է վաստակել ևս 6 միավոր չեմպիոն դառնալու համար, բայց կա տրամաբանական հարց. «իսկ ո՞վ ասաց որ «Լիվերպուլն» այդ 6 միավորը վաստակելու է»։ Ֆուտբոլում հնարավոր է ամեն ինչ։ Իհարկե, հավանականությունը 0,000000001 է, որ «Լիվերպուլը» կկորցնի չեմպիոնությունը, բայց եթե այն կա, չի կարելի դա հաշվի չառնել։

Անգլիայում պայքարը լրիվ ուրիշ հատվածում է։ Եթե չեմպիոնության հետ կապված հարցը գրեթե լուծված է, ապա հաջորդ տարվա ՉԼ ուղեգրերը դեռևս բուռն խաղարկման փուլում են։ Լավագույն քառյակն այս պահին եզրափակում են «Լեսթերն» ու «Չելսին»։ Նրանք ունեն համապատասխանաբար 53 և 48 միավոր։ Բայց մինչև մրցաշրջանի ավարտը դեռ 9 տուր կա ու այստեղ դեռ ոչինչ պարզ չէ։ Ո՞վ ասաց, որ «Մանչեսթեր Յունայթեդն» արժանի չէ 4-րդ տեղը զբաղեցնելուն։ Ո՞վ ասաց, որ մրցաշրջանի արդյունքով հենց «Լեսթերն» ու «Չելսին» պետք է խաղան Չեմպիոնների լիգայում։ Էլ չենք խոսում օրինակ «Վուլվզի» կամ «Շեֆիլդի» մասին, որոնք ևս միավորներով հետ չեն մնում քառյակի թիմերից։ Թեորիապես, այս պայքարից դեռևս դուրս չեն մնացել «Արսենալն» ու «Տոտենհեմը», որոնք եզրափակում են լավագույն տասնյակը։

Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակն այս պահին եզրափակում է «Նորվիչը» 21 միավորով։ Եթե «դեղձանիկների» ճակատագիրը, գրեթե, որոշված է, նրա գլխավերևում կանգնած թիմերը դեռևս բուռն պայքարի մեջ են ու կարող են փրկվել։ Դատեք ինքներդ. նախավերջին տեղում գտնվող «Աստոն Վիլան» ունի 25 միավոր, իսկ 18-րդ տեղում գտնվող  «Բորնմուտը» ունի 27 միավոր։ Նույնքան միավոր ունի ևս 2 թիմ՝ «Ուոտֆորդն» ու «Վեսթ Հեմը», «Բրայթոնն» ունի 29 միավոր։ Այսինքն այստեղ էլ դեռ պայքար կա ու կլինի մինչև վերջին տուրը։

Նկատենք, որ մենք խոսում ենք բացառապես մրցաշարային աղյուսակի սկզբունքներից ու շանսերից ելնելով։ Քննարկման ենթակա չէ այս կամ այն թիմի արժանիքը։ Անկասկած, «Լիվերպուլն» իր խաղով արժանի է չեմպիոն դառնալուն։ Սակայն տիտղոսը դեռ ապահոված չէ. ուստի այն հենց այնպես նվիրել «բիթլսներին» սխալ կլիներ։

Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրաԿատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրաԿատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրաԿատարե՛ք խաղադրույք Բունդեսլիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
    • Ընթերցեք նաև

Ռոմանո. Ժեզուշը տեղափոխվում է «Արսենալ»

  • 317

Ժեզուշին մեկ քայլ է բաժանում լոնդոնյան գրանդ տեղափոխությունից

  • 451

«Արսենալը» երկարաձգեց պայմանագիրը Նկետիայի հետ

  • 199

«Արսենալը» նոր ֆուտբոլիստ ունի

  • 1682

Արտետան դժգոհ է «Արսենալի» ղեկավարությունից

  • 823

Երկրպագուներն ընտրել են «Արսենալի»՝ 2021/22 մրցաշրջանի լավագույն խաղացողին

  • 475

Ռոնալդուն ամենատաղանդավոր երիտասարդների ցանկում առաջատարը չէր. ովքեր էին նրանք և ինչի հասան

  • 3927

Վան Պերսին ասել է՝ որն է աշխարհի ամենագեղեցիկ լիգան

  • 2771

Ժեզուշը կարող է տեղափոխվել լոնդոնյան գրանդ

  • 608

«Արսենալի» կիսապաշտպանը նոր պայմանագիր է կնքել

  • 582

«Արսենալի»՝ 2022/23 մրցաշրջանի տնային մարզաշապիկը (ֆոտո, տեսանյութ)

  • 352

Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլային ակումբները (թոփ-10)

  • 3968

«Տոտենհեմը» հավանել է «Արսենալի» թվիթերյան գրառումը (լուսանկար)

  • 1617

Արտետան՝ «Նյուքասլից» կրած պարտության մասին

  • 894

Անգին նվեր՝ «Տոտենհեմին». «Նյուքասլը» «Սենտ Ջեյմս Պարկում» հաղթեց «Արսենալին» (տեսանյութ)

  • 1035

Աղբյուր. «Արսենալը» նոր տրանսֆեր է համաձայնեցրել

  • 1153